Mother Jones ամսագիրը հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնք ուղղված էին մարդու ուղեղի վերլուծական աշխատանքի վրա քաղաքականության հետ կապված խնդիրների վերաբերյալ համոզմունքների ազդեցության հետազոտմանը: Փորձն անդրադարձել էլ ավելի քան 1000 հոգու, ովքեր բաժանվել էին երկու խմբի՝ դեմոկրատներ ու հանրապետականներ:

Փորձից առաջ նրանցից յուրաքանչյուրի մոտ ստուգել են մաթեմատիկական ընդունակությունները, նշանակվել են գնահատականներ: Այնուհետեւ մասնակիցներին առաջարկել են լուծել առաջադրանք: Մի մասը լուծել է հակաբշտիկային քսուքի ակտիվության հետ կապված խնդիր, մյուսը՝ քաղաքական հարց: Պարզվել է մաթեմատիկայի տեստի արդյունքների եւ հարցի լուծման արդյունավետության միջեւ կապը, հաղորդում է «ՄեդՎեստին»:

Պարզվել է, որ քաղաքական համոզմունքներ ունեցող քաղաքականության սիրահարները, ավելի վատ էին հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծումը: Հարկ է նշել, որ մաթեմատիայից ուժեղ մարդկանց վրա քաղաքական համոզմունքներն առավել ազդեցիկ էին: Նրանք, ովքեր վերլուծական հատկություններով չէին առանձնանում, հաճախ բոլոր հարցերում սխալվում էին: