Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ  ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ նախագահը որոշել է.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի եւ ստեղծագործական նվաճումների համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ժողովրդական արտիստի՝

Բորիս Եղիշեի Գեւորգյանին՝ պարուսույց, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար

Լեւոն Պարույրի Մալխասյանին՝ դաշնակահար

Վաստակավոր արտիստի՝

Վարդան Վազգենի Բաղդասարյանին՝ քամանչահար, Հայաստանի հանրային ռադիոընկերության «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի մենակատար

Ռուզան Սանասարի Գասպարյանին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի

Արնոլդ Շահենի Քոչարյնին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Վաստակավոր նկարչի՝

Սամվել Երվանդի Լաճիկյանին՝ գեղանկարիչ

Ալբերտ Հրաչի Վարդանյանին՝  քանդակագործ

Արվեստի վաստակավոր գործչի՝

Լիլիթ Վարդգեսի Երնջակյանին՝  ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր

Հարություն Ժիրայրի Թոփիկյանին՝  խմբավար, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Երեւանի կամերային պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցին՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Ռուբեն Վազգենի Մնացականյանին՝ ՀՀ ԱԺ ճարտարապետ-դիզայներ

Ջեմմա Մնացականի Քաղցրիկյանին՝  դիրիժոր-խմբավար, Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Մշակույթի վաստակավոր գործչի՝

Էմանվել Ալեքսանդրի Արաքսման-Մանուկյանին, «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ

Հերբերտ Հայկի Գասպարյանին՝ ռեժիսոր, Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս

Լորետա Կարենի Դոլուխանյանին՝ ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Ռոբերտ Մուշեղի Կարայանին՝  գրականագետ, արձակագիր

Գագիկ Զալիկի Մանասյանին՝  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

Ռոզա Վանյայի Սիրունյանին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն

Վաստակավոր լրագրողի՝

Ֆահրադ Արամայիսի Ափուջանյանին՝ «Լուսարձակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Ռուդիկ Գեւորգի Բարսեղյանին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան

Սեյրան Նիկոլայի Շահսուվարյանին՝ ռեժիսոր

Վաստակավոր ճարտարապետի՝

Արտակ Բենիկի Ղուլյանին՝  ճարտարապետ

Ռուբեն Գրիգորի Հասրաթյանին՝ ճարտարապետ: