Ուկրաինայի ազգային հեռուստաալիքը խորհուրդ է տալիս երգչուհի Alyosha-ին, ով «Եվրատեսիլ 2010-ին» ներկայացնելու է Ուկրաինան", ընտրել մեկ ուրիշ երգ։ Այս մասին հաղորդում է ProUA։
«To be free» երգի մանրամասն վերլուծությունից հետո մրցույթի իրավաբանները եւ ժյուրին եկել են այն եզրակացության, որ այս ստեղծագործությունը չի համապատասխանում Եվրոպական հեռարձակողների միության պահանջներին։
Ներկա պահին ժյուրին քննում է այլ տարբերականեր, որոնցից մեկով էլ երգչուհին ելույթ կունենա Օսլոյում։
Մարտի 20-ին, Ուկրաինայում կայացել է «Եվրատեսիլ 2010» տեղի նախընտրական փուլը, որի հաղթողն է դարձել Alyosha-ն՝ իր «To be free» երգով։
Alyosha-ին մեղադրում են երգի գողության մեջ, ինչի պատճառով էլ որոշվել է փորձաքննություն անցկացնել։ Բանն այն է, որ Alyosha-ի երգը չափազանց նման է ամերիկացի կատարողներ Լինդա Փերրի եւ Գրեյս Սլիկի Knock Me Out երգին։



























