Մաքսային Միությանը Հայաստանի միանալու դեմ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած «Անկախության համազգային երթը» դեպի Բաղրամյան 26 ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություններով։ (ֆոտոռեպորտաժ)
Ոստիկանները երթի մասնակիցներին ստիպում են դուրս գալ փողոցից ու քայլել մայթով՝ երթեւեկությունը չխոչընդոտելու համար։ Չնայած ոստիկանության ջանքերին՝ ակտիվիստները քայլում են Մաշտոցի պողոտայով եւ այս պահին գրեթե կաթվածահար են արել պողոտայի երթեւեւկությունը։ Ավտոմեքենաների վարորդների մի մասն ազդանշաններով իր աջակցությունն է հայտնում բողոքի ակցիայի մասնակիցներին։
«Որոշողը մենք ենք», «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է» վանկարկելով ակտիվիստները շարժվում են դեպի Բաղրամյան 26։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























