Բախման արդյունքում 48 մարդ է զոհվել… Հնդկաստանում ձերբակալել են խորհրդարանում ընդդիիմությունը ներկայացնող 4 պատգամավորի: Նրանց մեղադրում են մահմեդականների եւ հինդուիստների միջեւ կրոնական թշնամանք հարուցելու մեջ, որը հանգեցրել է բախման՝ խլելով 48 հոգու կյանք, հաղորդում է «ՌԲԿ»-ն: Հաղորդում են, որ ձերբակալված պատգամավորները ներկայացնում են «Հնդկական ազգային կուսակցությունն» ու «Բահուջան սամաժը»: Ոստիկանության կարծիքով նրանց գործողություններն ուղղված էին Ուտար-Պրադեշ նահանգի մահմեդականների նկատմամբ թշնամական վերաբերմունքի բորբոքմանը: Այդ ելույթներն, ըստ ոստիկանության, բախումների են հանգեցրել Մուզաֆանագար քաղաքում հինդուիստների եւ մահմեդականների միջեւ: Երկու կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Հնդկաստանում խորհրդարանի ընդդիմադիր 4 պատգամավորի են ձերբակալել կրոնական թշնաման

Հասանելի է
русскийՏեղադրություն




























