Հունաստանի հյուսիսում գտնվող Յանինա քաղաքում մի խումբ երեխաներ լքված տան ավերակներում խաղալիս 43 հազար եվրոյով պարկ են գտել, հաղորդում է ոստիկանությունը:
Տեղի բնակիչները նկատել են, որ երեխաները թղթադրամներով են խաղում, պատռում դրանք, եւ տեղեկացրել են իրավապահ մարմիններին: Երբ Յանինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են, երեխաները ցույց են տվել, թե որտեղ են հայտնաբերել «թաքցրած գանձը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության անցկացրած հետաքննության արդյունքները բերել են 83-ամյա կնոջ մոտ, ով բնակվում է լքված տան հարեւանությամբ, որտեղ էլ, ինչպես պարզվել էլ, թաքցրել էիր իր խնայողությունները: Նա երեք տարի առաջ իր բանկային հաշվի հանել էր գումարը՝ վախենալով, որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով կկորցնի այն: Կինն այդպես էլ չի կարողացել հիշել, թե որքան է թաքցրել: Նրա խոսքով, հաշվից հանել է 50-ից 70 հազար եվրո:





























