Նյու-Յորք նահանգի Մասսենա քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննեսի եպիսկոպսական եկեղեցում սեպտեմբերի 22-ին կկազմակերպեն միջոցառում նրանց համար, ովքեր ցանկանում են ճանաչել հայոց պատմությունը: Այդ մասին գրում է «Watertown Daily Times»-ը: Հայ ազգային օրվա առթիվ եկեղեցում կցուցադրվի «Հայերի ցեղասպանությունը» ֆիլմը, իսկ որոշ հայեր կպատմեն իրենց անձնական պատմությունները: 2006թ.-ին թողարկված 60 րոպեանոց փաստագրական «Հայերի ցեղասպանությունը» ֆիլմը ստեղծվել է «PBS» հեռուստաընկերության կողմից: Այնտեղ ներկայացվում է Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին ավելի քան 1 միլիոն հայերի սպանությունը, ինչպես նաեւ ցուցադրվում է մինչ այդ նախկինում երբեք չցուցադրված պատմական տեսանյութ այդ դեպքերի եւ կարեւոր դեմքերի մասին:

«Շատ կարեւոր է այդ պատմությունները կենդանի պահել եւ գնահատել այն քաղաքացիներին, ովքեր ապրում են մեր շրջապատում: Մարդիկ պետք է իմանան ինչի են ընդունակ մյուսները: Եթե դու չգիտես ինչ է տեղի ունեցել անցյալում, դու չես կարող պատկերացնել, թե այն հիմա էլ կրկնվում»,- հայտարարել է եկեղեցու ներկայացուցիչը: