Մոտ 80 000 ընտրատեղամասեր կիրակի բացել են իրենց դռները ընտրողների առաջ, ովքեր որոշել են քվեարկել 18-րդ անգամ հրավիրվող բունդեսլիգայի պատգամավորների օգտին:
Ընտրատեղամասերն իրենց աշխատանքը սկսել են տեղական ժամանակով 08:00-ին(10:00), քվեարկությունը կընթանա մինչեւ 18:00(20:00): Անմիջապես դրանից հետո ԳԴՀ առաջատար սոցիոլոգիական կազմակերպությունները կներկայացնեն ընտրողների՝ տեղամասին դուրս գալուց հետո անցկացված հարցման արդյուքները(exit polls): Սպասվում է, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն երկուշաբթի կեսգիշերին կամ 01:00-ին(երկուշաբթի գիշերը 02:00-03:00-ին):
Քվեարկության արդյունքներից է կախված ԳԴՀ նախարարների կաբինետի նոր կազմը: Կանցլերի պաշտոնին հավակնում են կառավարության ներկա նախագահ Անգելա Մերկելը, ով ներկայացնում է Քրիտոնեա-դեմոկրատական միության(Քրիստոնե-սոցիալական միություն) եւ դա կլինի արդեն նրա երրորդ ժամկետը պաշտոնում: Մյուս թեկնածուն ԳԴՀ ֆինանսների նախարար Պեյեր Շտայնբրյուկը, ով գլխավորում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(ԳՍԴԿ) ցուցակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ թեկնածու է առաջադրել 34 կուսակցություն, սակայն խորհրդարանում խմբակցություն կազմելու իրական շանսեր ունեն միյան 5-6 քաղաքական միավորում: Նախ եւ առաջ, դրանք կուսակցություններ են, որոնք խորհրդարանի ներկա կազմում են ընդգրկված: Երկու քաղաքական ուժեր Անգելա Մերկելի ՔԴՄ եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը կազմում են իշխող կոալիցիան: Եւս երեք կուսակցություններ՝ ԳՍԴՀ-ը, «90-ի միություն/Կանաչներ» ձ ձախերը ներկայացնում են ընդդիմությունը:
5 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորություններ ունեն եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար», որը սխալ է համարում ընդհանուր եվրոպական արժույթի ընդունումն ու հանդես է գալիս եվրագոտուց երկրի դուրս գալու կողմից:





























