Bell UH-IV ուղղաթիռը ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել, նախնական տվյալներով, բոլոր ուղեւորները զոհվել են, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ ուղղաթիռի քթամասը բավխել է գետնին, որից հետո այն կործանվել է: Օդանավը պայթել է, վթարի վայրում հրդեհ է բռնկվել: ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության(FAA) տվյալներով, ուղղաթիռը, որն ակտիվորեն օգտագործվում էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից, պատկանում էր մասնավոր անձի:
Վթարի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





























