Թաիլանդի Օդանավակայանների կառավարման ազգային հանձնաժողովը, որն հետաքննում էր Բանգկոկում Thai Airways International ավիաընկերության օդանավի կոշտ վայրջքը, փնտրում է «ուրվական-ուղեկցորդուհուն», ով օգնել է վթարային օդանավից տեղահանել ուղեւորներին, կիրակի հաղոդել է Թաիլանդի Ազգային 3-րդ հեռուստաալիքը: Հուանչժոուից(Չինաստան) ժամանած ինքնաթիռը սեպտեմբերի 15-ին վայրեջք է կատարել Բանգկոկի օդանավակայան աջ հատվածում անսարք շասսիներով եւ դուրս է եկել վայրէջքի գոտուց: Վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն տեղահանման ժամանակ 13 մարդ վնասվածքներ են ստացել:«Սարսափելի խառնաշփոթ էր, բոլորը կարծում էին , որ ինքնաթիռը կբռնկվի, եւ խմբով վազում էին վթարային ելքի մոտ: Ուղեկցորդուհիները չէին կարողանում վերահսկել իրավիճակը, եւ մի քանի մարդ վնասվածք ստացավ»,- հեռուստաալիքին է պատմել ուղեւորներից մեկը՝ ցուցմունք տալով հետաքննող հանձնաժողովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Խառնաշփոթի պահին ես նկատեցի թաիլանդական ազգային հագուստով ուղեկցորդուհու: Կրծքանշանի վրա անունը կարդա ինձ չհաջողվեց: Նա շատ հանգիստ դիմում էր ուղեւորներին ու մեկ ակնթարթում կարգ հաստատեց: Սակայն ինքնաթիռից ուղեւորների տեղահանումից հետո նրան ոչ ոք չի տեսել»,- հայտնում է ուղեւորը: Չնայած նման մի քանի վկայություններին, չվերթը սպասարկող բոլոր ուղեկցորդուհիները պնդում են, որ նրանց հագին եղել է ավիաընկերության համազգեստը: Հանդերձյալ կյանքի մասնագետները ենթադրում են, որ հնարավոր է նա «բարի հրեշտակը» 1998թ.-ին Thai Airways-ի ինքնաթիռի վթարից զոհված ուղեկցորդուհու ուրվականն է:





























