ԱՄՆ ՌԾՈւ MH-60S Knighthawk ուղղաթիռն ընկել է Կարմիր ծովը: ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունում տեղեկատվությունը հաստատել են:

Ուղղաթիռում ընդհանուր առմամբ եղել է 5 մարդ: Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել անձնակազմի 3 անդամների: Նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն, հաղորդվում է Twitter-ում ԱՄՆ ՌԾՈւ 5-րդ նավատորմի պաշտոնական հաշվի էջում:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: Ուղղաթիռը կործանվել է սեպտեմբերի 22-ին: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այն փորձել է վայրէջք William P. Lawrence ավիակրի վրա, կամ երբ ավիակրից փորձել է թռիչք իրականացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մամուլի ծառայության հաղորդմամբ, «վթարը թշնամական գործողությունների արդյունք չի եղել», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: