Ավստրալական Qantas ընկերության Boeing 747 օդանավը սեպտեմբերի 22-ին Սիդնեյի միջազգային օդանավակայանից չի թռել 20սմ-անոց օձի պատճառով: Օձին հայտնաբերել են օդանավում` չվերթից անմիջապես  առաջ:

Ավիաընկերության աշխատակիցները չեն կարողացել որոշել՝ արդյոք օձը  թունավոր է, թե ոչ, այդ պատճառով էլ չվերթը հետաձգվել է: 370 ուղեւոր գիշերը ստիպված էին եղել անցկացնել հյուրանոցներում եւ Տոկիո կարողացել էին թռչել միայն սեպտեմբերի 23-ի առավոտյան` այլ օդանավով:

Օձին հանձնել են մասնագետներին: Եթե հաստատվի, որ այն թունավոր է, ավիաընկերությունը խոստանում է օդանավի ամբողջական ստուգում անցկացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ օձերի պատճառով Ավստրալիայում հաճախ չվերթները չեն կայանում: Այսպես, անցյալ տարի  օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Դարվինի միջազգային օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո` օդաչուի խցիկում հայտնաբերված օձի պատճառով:

Ավստրալական օդանավը արտակարգ վայրէջք է կատարել՝ օդաչուի խցիկում թունավոր օձի պատճառով