Սուդանի նախագահ Օմարալ-Բաշիրը, որին հետախուզում է Միջազգային քրեական դատարանը, հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով այցելելու մտադրության մասին: Նա մտադիր է Մարոկկոյից Նյու Յորք ժամանել մինչեւ շաբաթվա վերջ:
Ալ-Բաշիրի խոսքով՝ ինքն իրավունք ունի Գլխավոր վեհաժողով այցելել՝ որպես երկրի ղեկավար: Ընդ որում, նա նշել է, որ իրեն վիզա է տրամադրել ԱՄՆ-ն, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչների ու Միջազգային քրեական դատարանի արձագանքը ալ-Բաշիրի հայտարարություններին չի հետեւել:
Ալ-Բաշիրը ՄԱԿ-ի անդամ-պետության միակ գործող ղեկավարն է, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել: Միջազգային քրեական դատարանը ալ-Բաշիրի ձերբակալությունն արտոնել է 2008թ:





























