Գերմանական Գերնսհայմ քաղաքի արդյունաբերական գոտում սեպտեմբերի 23-ին հրդեհ է բռնկվել մեքենաների անվադողերի խոշոր պահեստում: Ըստ ոստիկանության` կրակը տարածվել է 2500 քմ մակերես ունեցող տարածքում:
Պահեստի վրա թանձր ծուխ է բարձրանում, որը քամին քշում է հարավարեւելյան ուղղությամբ: Հարակից տարածքի բնակիչներին հրահանգել են փակել տների պատուհանները եւ դռները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բռնկման պատճառներն անհայտ են, տուժածների մասին տվյալներ դեռ չկան:





























