Նայրոբիում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Միջազգային քրեական դատարանը մեկ շաբաթով հետձգել է Քենիայի փոխվարչապետ Ուիլյամ Ռուտոյի հետ կապված գործը: Երկրի երկրորդ դեմքին թույլ են տվել հայրենիք վերադառնալ՝ ճգնաժամը կարգավորելու, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Կարմիր խաչի հայտարարությունը, հաղորդում է Նայրոբիում Westgate առեւտրի կենտրոնում հարձակման զոհերի մասին տվյալները: Հայտարարության համաձայն՝ հարձակման զոհ է դարձել 69 մարդ: Անհայտ կորել է 63 մարդ, նրանց մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զինված մարդիկ հարձակվել են Նայրոբիում Westgate առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա: Առեւտրի կենտրոնն ահաբեկիչներից մաքրելու աշխատանքները շարունակվում են: Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը:





























