Բրիտանական ոստիկանությունը կալանավորել է բեռնատարին բախված դպրոցական ավտոբուսի վարորդին` ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու կասկածանքով, հայտնել է Քամբրիա կոմսության ոստիկանության ներկայացուցիչը:

Վթարը տեղի է ունեցել առավոտյան 8.30-ին` Քամբրիա կոմսության Քենդալ քաղաքին մոտ: Վիրավորվել է 20 մարդ: Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցիչների`  երեխաներից ոչ ոք լուրջ չի տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ներկայումս քննությունը նախնական փուլում է… Տեղական բոլոր դպրոցները տեղեկացված են վթարի մասին, ծնողներին առաջարկել են դպրոցներ դիմել ցանկացած հարցով», — հայտնել է Քամբրիայի ոստիկանության ներկայացուցիչը: