Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Սոչիում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ, նշել է կազմակերպությունում ռուսական նախագահության գերակայնությունները:
Նա կարեւոր է համարում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արտաքին սահմանների ամրապնդումը, կազմակերպության բոլոր անդամների համար ռիսկերի նվազեցման մեխանիզմների կատարելագործումը: Նիստի ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից անցել է Ռուսաստանին:
Այլ առաջնայնությունների թվում նա նշել է ռազմական համագործակցության ավելացումը, ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման կատարելագործումը:
Բացի այդ, ռուսական նախագահության ընթացքում թմրաթրաֆիքի դեմ օպերացիաներ են անցկացվելու, որոնցում ներառվելու են ոչ միայն կազմակերպության անդամ-պետությունները, այլեւ դիտորդ-երկրները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























