Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սեպտեմբերի 25-28-ին,
կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:
Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։





























