Սիրիացի զինյալները գերի են վերցրել իսպանացի լրագրող Մարկ Մարհինեդասին: Այս մասին հաղորդում է իսպանական El Periódico թերթը, որտեղ աշխատում է լրագրողը:

Թղթակիցը Սիրիայի տարածք է մտել սեպտեմբերի 1-ին, այսպես կոչված, «Ազատ սիրիական բանակի» անդամների ուղեկցությամբ, որպեսզի լուսաբանի Դամասկոսի մոտ տեղի ունեցող մարտական գործողությունները:

Պարբերականի փոխանցմամբ՝ լրագրողին գերի են վերցրել սեպտեմբերի 4-ին, Համա քաղաքի մոտ, երբ նա ընթանալիս է եղել մեքենայով: Այդ ժամանակ Մարհինեդասը վերջին անգամ կապի մեջ է մտել խմբագրության հետ: Զինյալ խմբավորումների ոչ մեկն իր վրա չի վերցրել լրագրողի առեւանգման պատասխանատվությունը, հաղորդում է BFM.RU-ն:

Թերթի աշխատակիցները ուշադրություն են դարձրել իսլամական խմբավորումների կոչերին՝ «գերի վերցնել օտարերկրյա լրագրողներին», որը հրապարակվել է համացանցում: