«Զվարթնոց» օդանավակայանով ուղեւորաշրջանաառությունը 2013 թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 70 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը;
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 40 հազ. մարդով կամ 3.6%-ով;
«Զվարթնոց» օդանավակայանից մեկնողների թիվը 8 ամսում կազմել է 552,6 հազ. մարդ, իսկ ժամանողներինը՝ 518,1 հազ. մարդ: Այսպիսով՝ մեկնողների թիվը 34,5 հազարով գերազանցել է ժամանողների թվին (անցյալ տարի այդ տարբերությունը կազմել է 51,8 հազ. մարդ):




























