Դատական փորձաքննությունը, որն իրականացվել է Յակուտսկում՝ կապված չորսամյա աղջկա բռնաբարության հետ, հաստատել է հանցագործի մեղքը: Ընդ որում, երկու ականատեսներն անմեղ են ճանաչվել:

Հաղորդվում է, որ լրացուցիչ փորձաքննություն է նշանակվել, որը կօգնի պարզելու վնասվածքի հետագա ֆիզիոլոգիական հետեւանքները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բռնաբարությունից հետո հիվանդանոցում հայտնված փոքրիկը կարող է ամբողջ կյանքում անդամալույծ մնալ: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն:

Հիշեցնենք, որ հրեշավոր բռնաբարությունը Յակուտսկում տեղի էր ունեցել սեպտեբերի 8-ին: Հանցագործին եւ նրա երկու ընկերներին ձերբակալել էին դեպքի վայրում: Մանկապիղծին կալանավորել էին, իսկ նրա ընկերներին՝ հարցաքննությունից հետո բաց թողել: Այս հանցագործությունը լայն արձագանք էր ստացել հասարակության շրջանում, որոնք պահանջել են անբարոյական հանցագործի հետ դաժան հաշվեհարդար տեսնել:

Անկարգություններ Իրկուտսկում. ժողովուրդը պահանջում է իրեն հանձնել մանկապիղծին 

Յակուտսկում տեղի է ունեցել մանկապիղծների դեմ ուղղված երկրորդ հանրահավաքը