Յակուտսկում դարձյալ մանկապիղծների դեմ հանրահավաք է տեղի ունեցել. մոտ 30 մարդ հանրահավաք են անցկացրել այն տղամարդու տան մոտ, որին մեղադրում են չորսամյա աղջկա բռնաբարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քաղաքի բնակիչներն առաջին անգամ չէ, որ այս հանցանքի առթիվ փողոց են դուրս գալիս: Սեպտեմբերի 11-ին տարերային ակցիա էր տեղի ունեցել այս գործով վկաների տան մոտ եւ քաղաքի կենտրոնում գտնվող Քննչական կոմիտեի շրջանային վարչության շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցները այն ժամանակ պահանջել են հաշվեհարդարի համար իրենց հանձնել մեղադրյալին, դատապարտել գործով անցնող երկու վկաներին ու մանկապիղծների համար մահապատիժ սահմանել:
Անկարգություններ Իրկուտսկում. ժողովուրդը պահանջում է իրեն հանձնել մանկապիղծին
Ժողովրդական հուզումի առիթ է դարձել 4-ամյա աղջնակի բռնաբարությունը, որը կատարվել է սեպտեմբերի 8-ին: 31-ամյա տղամարդն աղջնակին խաբեությամբ տարել է իր բնակարան: Այնտեղ նրա գլուխն ուժեղ խփել է պատին, դաժան կերպով բռնաբարել ու բնակարանից դուրս շպրտել: Փոքրիկին այդ վիճակով հայտնաբերել է հարեւանուհին: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել փոքրիկի բոլոր կանացի օրգանները, որպեսզի փրկեն նրա կյանքը:
Հանցագործության վայրում ձերբակալվել է 3 մարդ, սակայն գործով նրանցից միայն մեկն է կասկածյալ: Մյուս երկուսը վկա են եւ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել:
Իրադարձությունների նման շրջադարձը բուռն հակազդեցություն է առաջացրել քաղաքում: Ցուցարարների մի մասն ուղղվել է դեպի այն բնակարան, որտեղ բնակվել է կասկածյալը: Յակուտսկի իրավապահ մարմինները պետական պաշտպանության տակ են վերցրել երկու տղամարդկանց, որոնք գործով որպես վկա են անցնում: Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին անհայտ անձիք նրանց դուրս են հանել տանից, տարել անհայտ ուղղությամբ, որտեղ գլխի մի քանի հարված են հասցրել:





























