Թուրքիայի Բինգյոլ քաղաքում գտնվող բանտից փախել են 18 դատապարտյալ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բինգյոլի բանտում, սեպտեմբերի 25-ի առավոտյան իրականացրած ստուգման ժամանակ հայտնի է դարձել, որ բանտից փախել են 18 դատապարտյալ, ովքեր եղել են PKK-ի զինյալներ:
Դատապարտյալները թունել են փորել եւ այնտեղից էլ փախել են:
Ոստիկանությունը դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել, իսկ Բինգյոլի եւ հարեւան նահանգների անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկել հայտնաբերելու բանտից փախած դատապարտյալներին:




























