«Տեղեկացնում եմ ձեզ, որ այդ հարցը պետք է ուղղվեր հայաստանյան իշխանություններին»,– երեկ «Հայկական ժամանակ» թերթը նման պատասխան է ստացել Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունից։ Իսկ հարցը վերաբերում էր ԵՄ դոնորների համաժողովին։ Այս մասին գրում է  թերթը եւ հավելում. «ԵՄ գրասենյակից փորձել էինք ճշտեք սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ըստ որի, Հայաստանը մտադիր է մաս կազմել Մաքսային միությանը, արդյոք Դոնորների համաժողովը տեղի՞ է ունենալու։ Եթե այո, ապա՝ երբ եւ որտեղ։

Նույն հարցը վերահասցեագրեցինք ՀՀ կառավարությանը՝ հավելյալ հարցով՝ եթե համաժողովը տեղի չի ունենալու, ապա՝ ինչու։ Պատասխան, բնականաբար, չստացանք։ Դոնորների համաժողովը նպատակ ուներ Հայաստանին մինչեւ 1.5 միլիարդ եվրո տրամադրել։ ԵՄ-ի երեկվա ակնարկը թերեւս խիստ թափանցիկ է. համաժողովը ՀՀ-ի մեղքով չի կայանալու»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):