Մոսկվայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մոլդովացի եղբայրները ճանապարհային կոնֆլիկտի ժամանակ մականով ծեծի էին ենթարկել մի վարորդի, ռուս պատգամավորները առաջարկում են այն դասել սառը զենքերի շարքին:
Նախաձեռնության հեղինակները «Եդինայա Ռոսսիայի» անդամներ Իլյա Կոստունովն ու Միխայիլ Ստարշինովն են: Եթե բեյսբոլի մականները համարեն զենքի տեսակ, ռուսներն իրենց բեռնախցիկում այլեւս չեն կարողանա ազատորեն տեղափոխել այն: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»:
Մահացու ելքով ծեծկռտուքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ի առավոտյան: BMW եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները չեն կարողացել «կիսել» մայրուղին: Արդյունքում Mitsubishi-ի վարորդին մականով մահացու հարվածներ են հասցրել, ինչի արդյունքում նա մահացել է:





























