44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վիտալի Տրուբեցկոյը: Նա մահացել է սրտային անբավարարությունից:
Դեռեւս 1990-ականներին Վիտալի Տրուբեցկոյը «Ինտերֆաքս» գործակալությունում աշխատել է որպես դիվանագիտական թղթակից, հետո տեղափոխվել է «Ազատություն» ռադիոյի մոսկովյան գրասենյակ, 1996թ. սկսել է աշխատել ՆՏՎ-ում եւ արագ դարձել հեռուստաընկերության «լրատվական ծառայության դեմքը»:
«Նրա հաղորդումների մասին ասում էին, որ միշտ կարողանում էր հետաքրքիր ու յուրահատուկ կերպով մատուցել ամենաբարդ քաղաքական իրադարձությունները, որոնցով հարուստ էր 90-ականների Ռուսաստանը»,– գրված է ՆՏՎ-ի կայքում:
2000-ականներին Վիտալի Տրուբեցկոյը աշխատանքի էր անցել «Ռոսիա» հեռուստաընկերությունում: Լրագրողի 44-ամյակին մեկ ամիս էր մնում:





























