Հայաստանի մաքսային ծառայությունը ձեռներեցների դժգոհությունն է հարուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է EDMC USAID ծրագրի ձեռնարկատիրական միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոուսոնը:
Նրա խոսքով՝ այդ մասին վկայում են հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են USAID-ի «Ձեռներեցության զարգացումն ու շուկայական մրցակցություն» ծրագրի շրջանակներում: Նա ընդգծել է, որ իր թիմը փորձում է խթանել Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: Դոուսոնը նկատել է, որ հայկական բիզնեսի համար կարեւոր է թափանցիկ, արդար եւ արդյունավետ մաքսային համակարգը: Նա նաեւ հաղորդել է, որ ծրագրի շրջանակներում հայ ձեռներեցների շրջանում անցկացվել է հետազոտություն եւ հարցում: Խնդիրները, որոնք նրանք մատնանշել են, վերաբերել են հենց Մաքսային ծառայությանը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ Դոուսոնը հայտարարել է, որ իրենց ծրագիրը նախատեսված է Հայաստանում այնպիսի համակարգ ձեւավորել, որը երկրին թույլ կտա դառնալ միջազգային առեւտրի մի մաս՝ չսհամանափակվելով ԵՄ կամ ԱՊՀ որոշ երկրներով:




























