Ամերիկահայ հայտնի երգիչ եւ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ System of a Down խմբի ղեկավարը, Մոսկվայում սեպտեմբերի 27-ին կայացած համերգի ընթացքում զորակցություն է հայտնել Greenpeace-ի կալանավորված ակտիվիստներին:

Նա ՌԴ կառավարությանն առաջարկել է աչքի տակով անցկացնել «Գազպրոմ»-ի գործերը, հայտնում է «Նովայա գազետան»:

«Գիտեմ, որ Ռուսաստանում Greenpeace-ի ակտիվիստներ են կալանավորվել:

«Գազպրոմ»-ի սեփականատեր հանդիսացող ռուսական կառավարությանն առաջարկում եմ աչքի տակով անցկացնել «Գազպրոմ»-ի գործերը եւ տեսնել՝ արդյոք Արկտիկայում հորատումներից վտանգ չի սպառնում:

Ուսումնասիրել այդ թեմայով մի քանի անկախ հետազոտություններ», -  առաջարկել է Թանկյանը:

«Այս պատմությունն առնչվում է շրջակա միջավայրին, ոչ թե ակտիվիստների քարոզչությանը կամ կառավարությունից ինչ-որ մեկի էգոյին», - ասել է երաժիշտը:

Հիշեցնենք, Պեչորի ծովում «Պրիռազլոմնայա» նավթարդյունահանող պլատֆորմի դեմ բողոքի ակցիան անցկացվել էր սեպտեմբերի 18-ին:

 Greenpeace-ի երկու ակտիվիստներ պլատֆորմի վրա էին փորձել մագլցել, սակայն հսկիչները կասեցրել էին նրանց փորձերը:

Հաջորդ օրը ՌԴ ԱԴԾ սպեցնազը նրանց նավը անձնակազմով հանդերձ ձերբակալել էր եւ տարել Մուրմանսկ:

Շատերն էին հանդես եկել ակտիվիստների աջակցությամբ:

Օրինակ, լուսանկարիչ Դենիս Սինյակովին պաշտպանել էին Ռուսաստանի ժուռնալիստների միությունը, շատ բլոգերներ ու հրատարակչություններ:

Ռուսական լրատվամիջոցները հրաժարվել են Greenpeace ակցիայի ժամանակ ձերբակալված լուսանկարչին պատկերող նկարներից http://news.am/arm/news/173274.html