Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է Օժանդակության համաձայնագիր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարում» ծրագրի  շուրջ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ  կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերն Հիլիարդը: