ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է առողջապահական ապահովագրության բարեփոխման իրականացումը մեկ տարով հետաձգելու օգտին: Բարեփոխումն առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման, հայտնում է Reuters-ը: Այն թույլ կտա 2014թ.-ի բյուջեի նախագծում փոխզիջման հասնել: Այնուհետ նախագահական փաստաթուղթը պետք ուղարկեն Սենատի քննարկման: Նրա ներկայացուցիչ, ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը հայտնել էր, որ իր գործընկերները դժվար թե աջակցեն օրինագծին:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ծրագիրը կիրականացվի, նույնիսկ որոշումը մերժելու վրա վետո դնելու եղանակով: Բյուջեի հարցում համաձայնության գալու համար կառավարությունն ու պետության ղեկավարները երկու օր ունեն՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը: Եթե մինչեւ սահմանված ժամկետը դա տեղի չի ունենա, ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես կդադարեցնեն իրենց աշխատանքը: Օբաման նախկինում հայտարարել է, որ ինքը պատրաստ է փոխզիջման, սակայն չի ընդունի հանրապետականների «շանտաժը», որոնք վերահսկում են Կոնգրեսի ստորին պալատը:
Առողջապահականն բարեփոխումները դարձել էին Բարաք Օբամայի 2008թ.-ի նախընտրական քարոզարշավի առանցքային տարրերից մեկը: Ըստ փաստաթղթի, բոլոր ամերիկացիները պետք է գնեն բժշկական ապահովագրություն, ընդ որում ԱՄՆ-ի որոշ քաղաքացիներ կստանան պետական սուբսիդիաներ, որով էլ ձեռ կբերեն այն: Բացի այդ, նախատեսվում է ավելացնել բժշկական օգնություն ստացող կարիքավորների թիվը, գրում KM.ru-ն:





























