Ավստրիայում սեպտեմբերի 29-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Օրենսդիր մարմնում տեղերի համար պայքարում են ինը կուսակցությունների թեկնածուներ: Նրանցից յոթը, ինչպես սպասվում է, կարող են հաղթահարել չորստոկոսանոց սահմանագիծը, հաղորդում է Euronews-ը:
Ըստ հարցումների իշխող կոալիցիան, որի մեջ մտնում է նաեւ Ավստրիական ժողովրդական կուսակցությունը Միխաել Շպինդելեգգերի գլխավորությամբ, կարող է չհավաքել կառավարություն կազմելու համար անհրաժեշտ 50 տոկոսը: Մասամբ դա կապված է ծայրահեղ աջ «Ավստրիական ազատության կուսակցության» հեղինակության աճի հետ, որը գլխավորում է Հայնց-Քրիստիան Շտրախեն: Սպասվում է, որ նրա օգտին կքվեարկի ընտրողների 20 տոկոսը՝ 2 տոկոս ավել, քան հինգ տարի առաջ: Սպասվում է, որ ձայների մեծամասնություն կստանա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը:
Քվեարկության արդյունքները պարզ կլինեն հոկտեմբերի 3-ին, հաղորդում է «Ռոսբալտը»:





























