Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբին:

Ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին 1992-1993թթ. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Աբխազիայի ժողովուրդների սխրագործությունը, ովքեր պաշտպանում էին իրենց երկրի անկախությունը եւ ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը, հանդիսանում է հերոսության եւ անձնվիրության վառ դրսեւորում: Աբխազիայի լավագույն որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այդ մեծ հաղթանակի: Հավերժ փառք ու պատիվ բոլոր նահատակված հերոսներին: 

Այսօր Աբխազիայի քաղաքացիները, շարունակելով իրենց հայրերի եւ եղբայրների գործը, վստահորեն նայում են դեպի ապագան, զարգացնում են սեփական երկրիը, ապահովում նրա անվտանգությունը եւ ամրապնդում անկախ պետականությունը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին այդ հիշարժան տոնի կապակցությամբ:

Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային»,- ասվում է Սահակյանի ուղերձում: