Աֆղանստանում թալիբները տեղափոխել են իրենց կենտրոնակայանը: Այժմ այն տեղակայված է լինելու երկրի հյուսիսում: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, «Թալիբան» շարժումը կայացրել է այդ որոշումը` ելնելով անվտանգության նկատառումներից, երկրի հյուսիսային շրջանները լեռնային են եւ դժվարամատչելի:
Շենքը, ուր տեղափոխվել են թալիբները, գրավել էին աֆղանական իշխանությունների հետ մարտերի ժամանակ:





























