Տաջիկ ակտիվիստուհի Համիդա Նոսիրովան, որը ստորագրահավաք էր անցկացնում նախագահի ընդդիմադիր թեկնածու Օյնիհոլ Բոբոնազարովայի համար, եկել է նախագահ Էմոմալի Ռահմոնի տուն:

Տան դռան մոտ նրան են դիմավորել թիկնապահները: Նրանք թույլ չեն տվել, որ ակտիվիստուհին ներս մտնի՝ պատճառաբանելով, որ նախագահն ու նրա տիկինը տվյալ պահին տանը չեն, հաղորդում է «Ասիա-Պլյուսը»:

Թիկնապահները տան մոտ են հրավիրել նաեւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներին, որոնք իրենց հերթին հիացել են ակտիվիստուհու կամային հատկանիշներով: Այս մասին հաղորդում է Central Asian News-ը:

Տաջիկստանի նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը կավարտվի հոկտեմբերի 7-ին: Թեկնածուն, որը ցանկանում է մասնակցել ընտրություններին, պետք է իր օգտին հավաքի ընտրողների առնվազն 5 տոկոսի ստորագրությունները: