Ավստրալիայի Պահուստային բանկին պատկանող ընկերությունները, փորձել են 1998-ին գործարք կնքել Սադամ Հուսեյնի հետ՝ չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին:
Գաղտնազերծված նյութերից հայտնի է դարձել, որ բանկի աշխատակիցներն Իրաք են ուղեւորվել ՄԱԿ-ի պատժամիջոցների ժամանակ, որպեսզի քննարկեն այդ երկրի թղթադրամները պոլիմերային դրամի վերածելու հարցը: Այդ այցելության ժամանակ նրանք հանդիպել են Հուսեյնի փեսային եւ թիկնապահին՝ Արշադ Յասինին, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Յասինը հաստատել է, որ Հուսեյնը տեսել է թղթադրամների օրինակներն ու համաձայնեցրել դրանք: Իրաքյան առաջնորդը 65 մլն դոլար է տրամադրել նախագծի իրականացման համար: Գործողությունը չեղյալ էր հայտարարվել 6 ամիս անց, երբ ավստրալացի դիվանագետները գաղտազերծել էին Հուսեյնի ռեժիմի հետ ֆինանսական հարաբերությունները:





























