Ղրղըզստանն Իսիկ-կուլ լճի ափերին հայկական վանքի որոնման աշխատանքների ֆինանսավորման օգնության հարցով մտադիր է դիմել ԱՊՀ հումանտիտար համագործակցության միջպետական հիմնադրամ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Ղրղըզստանի ներկայացուցիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադաշ Տոկտոսունովան:

Հիշեցնենք, որ խոսքը հայ նեստորական եկեղեցու մասին է, որի որոնման աշխատանքները մեկ տարի չէ, որ շարունակվում են: Վանքի վերաբերյալ հիմնական աղբյուր ծառայում է 1375թ.-ի Կատալոնյան քարտեզը:

«Ես, որպես ՀՀՄՀ-ում Ղրղըզստանի ներկայացուցիչ, աջակցում եմ այդ նախագծին»,- ընդգծել է Ադաշ Տոկտոսունովան՝ հավելեով, որ մտադիր է հասնել ՀՀՄՀ կողմից ծրագրի ֆինանսավորման: «Պետք է ամեն կերպ շարունակել աշխատանքը: Դա համամարդկային արժեք է»,- հիշեցրել է Ադաշ Տոկտոսունովան:

Այդ ենթատեքստում նա նշել է, որ քրիտոնեությունը Ղըրղըզստանում նույպես տարածվել է, ինչպես մյուս կրոնները. «Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ Ղրղըզստանը գտնվում է Մետաքսի մեծ ճանապարհի վրա: Տարբեր մշակույթների, կրոնների քարավաններ էին գնում: Դա մշակույթների մեծագույն երկխոսություն էր»:

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր Ղրղըզստանում են բնակվում: Եւ ես երբեք չեմ մտածել նրանց ազգության մասին: Նրանք պարզապես իմ ընկերներն են: Ես կարծում եմ, որ ազգերի բաժանվելը սահմանափակում, օտարում է մարդկանց, եւ մարդիկ սկսում են փնտրել իրենցն ու օտարը: Ես կարծում եմ, որ մարդն իրեն չպետք է համարի յուրային կամ այլոց: Քանի որ մեկ ուրիշը միշտ թշնամի է: Մենք ԱՊՀ-ում պետք է համագործակցության օրինակ ծառայենք: Մենք մի երկիր էինք, եւ այսօր պետք է իր սեփականի օրինակ ցույց տանք, այլ ոչ թե իրենը եւ օտարը: Ի՞նչ ունենք կիսելու: Ինչո՞ւ պետք է կիսենք: Ինչո՞ւ վիճել, որ ազգությունն է ավելի լավը: Աստված մեզ բոլորիս հավասար է ստեղծել: Մենք բոլորս հավասար ենք: Ուստի մենք պետք է ավելի շուտ պետք է ընդհանրություններ փնտրենք, քան թե տարբերություններ», - ասել է Ադաշ Տոկտոսունովան: