Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները հսկայական ճագարներ բազմացնելու ծրագրեր էին մշակում` զինվորներին շինելներ կարելու համար: Այդ գաղափարը պատկանել է Հենրիխ Հիմլերին:
Նրա ծրագրերի մեջ էր մտնում հսկայական անգորական ճագարների բազմացումը այն քանակությամբ, որպեսզի դրանք մորթիները բավականացնեին գերմանացի զինվորներին հագուստներ կարելու համար: Քչերը գիտեն, որ այդքան արժեքավոր կենդանիների վանդակները տեղադրված են եղել 30 համակենտրոնացման ճամբարներում: Օրինակ` Օսվենցիմում եւ Դահաուում:
Ճագարներին ավելի լավ են խնամել, քան բանտարկյալներին: Կենդանիների վանդակները դրսից համալրված են եղել տաքացման հատուկ համակարգով, նրանց շատ լավ կերակրել են: Մեկ շաբաթվա ընթաքում ճագարներն ավելի շատ բանջարեղեն են ստացել, քան բանտարկյալները` ամսվա համար, գրում է Daily Mail-ը:
Հիմլերը մտադիր էր ճագարներին բազմացնել բոլոր ճամբարներում, սակայն տվյալ գաղափարը կենսունակ չէր, նշում է vesti.ru-ն: Ճագարներին պահելու համար նացիստների միջոցները չէին բավականացնում:





























