Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Կարդինալների խորհրդի ստեղծման մասին, որում ընդգրկվել են ութ անդամներ:
Կարդինալների խորհրդի համակարգող է նշանակվել Տեգուսիգալպայի (Հոնդուրաս) արքեպիսկոպոս Օսկար Մարադիագան: Խորհրդի կազմում են կարդինալներ Ավստրալիայից, Գերմանիայից, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից, Հնդկաստանից, Իտալիայից, Չիլիից եւ ԱՄՆ-ից: Խորհրդի քարտուղար է նշանակվել իտալացի եպիսկոպոս Մարչելո Սեմերարոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով KAI-ը:
Խորհրդի առաջնահերթ խնդիրը կդառնա Pastor Bonus սահմանադրության փոփոխությունների նախագծի նախապատրաստումը, որը 1988թ. ստորագրվել էր Հովհաննես Պողոս II-ի կողմից եւ սահմանել էր Սուրբ աթոռի գլխավոր մարմնի կառուցվածքը եւ խնդիրները:
Կարդինալների խորհրդի անդրանիկ փակ նիստը կանցկացվի հոկտեմբերի 1-3-ը:





























