Աֆղանստանի արեւելյան շրջանում բժիշկներին հաջողվել է հեռացնել երկու ամսական երեխայի մոտ աճած երկրորդ գանգը: Վիրահատությունից հետո երեխան իրեն լավ է զգում:
Բժիշկների խոսքով, վիրահատությունը չափազանց բարդ էր, հարկավոր էր չդիպչել կենսական կարեւոր նյարդերին եւ արյունատար անոթներին, որոնք կապված էին երկրորդ գանգի հետ, հաղորդում է НТВ-ն, վկայակոչելով Huffington Post-ը:
Երեխայի մասին հայտնի է, որ նա ծնվել է ֆերմերի ընտանիքում: Բժիշկները նշում են, որ փոքրիկը զույգ քույր ունի, իսկ ավելորդ գլուխը երրորդ երեխայինն է, որը չի հասցրել զարգանալ մոր արգանդում:






























