ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը կացարան է ստացել Ռուսաստանում, հայտնվել է Սախարովի անվան ամենամյա մրցանակաբաշխության շորթ-լիսթում: Մրցանակը շնորհվում է Եվրախորհրդարանի կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նվաճումների, ժողովրդավարության զարգացման, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ միջազգային օրենսդրությունը հարգելու համար: Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի կայքում:
Բացի Սնոուդենից, շորթ-լիսթում հայտնվել են նաեւ բելառուս քաղբանտարկյալներ Էդուարդ Լոբոն, Նիկոլայ Ստանկեւիչը եւ Ալես Բելյացկին, ինչպես նաեւ պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսաֆզին:
Սախարաովի անվան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին՝ Եվրախորհրդարանի նստաշրջանի ընթացքում, հաղորդում է ՌԲԿ-ն:





























