Հայաստանի քաղաքացիների համար հանգստի մեկնել Վանուատու հնարավոր է, բայց բարդ է:
Հիշեցնենք, որ օրերս՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանը դիվանագիտական կապեր է հաստատել Վանուատուի Հանրապետության հետ(ինչը պոլինեզերեն նշանակում է «երկիր»): Այս պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմուտքում: Անկախությունը երկիրն հռչակել է ոչ այդքան վաղուց՝ 1980 թվականին, եւ այժմ ակտիվորեն զարգացնում է դիվանագիտական հարաբերությունները:
Հաշվի առնելով եթե ոչ աշխարհագրական, ապա գոնե քաղաքական առումով մերձեցումը, երկու բարեկամ երկրները՝ Հայաստանն ու Վանուատուն, NEWS.am-ի թղթակիցը որոշել էր հետաքրքվել ու պարզել, թե ինչպես կարող են հասարակ քաղաքացիներն այցելել միմյանց ու ծանոթանալ մշակույթին ու կենցաղին:
Պարզվել է, Հայաստանի քաղաքացիները կարող են հանգստի մեկնել Վանուատու, սակայն այդ գործընթացն ուղեկցվում է դժվարություններով եւ ճանապարհը Արարատից դեպի եդեմական ափեր լի է փշոտ խոչընդոտներով:
Երեւանի տուրիստական գործակալություններում, որտեղ զբաղվում են ուղեւորություններով դեպի էկզոտիկ երկրներ, վստահեցրել են, որ կարող են կազմակերպել նման շրջագայություն: Եթե գումար լինի, տուրիստական գործակալն ուրախ կլինի տոմս եւ հյուրանոցի համար պատվիրել:
Առավել կարճ երթուղին է թռիչք Երեւանից Դուբայ, ապա Բրիսբեն կամ Սիդնեյ, այնտեղից էլ Վանուատուի մայրաքաղաք Պորտ-Վիլա: Կողմնորոշիչ գինը կազմում է 1500 եվրո:
Եվ ահա այստեղ համարձակ ճամփորդին սպասում են քարեր կամ ավելի ճիշտ ժայռեր: Ավստրալիայում նույնիսկ տարանցիկ ժամանաումը վիզա է պահանջում: Վիզան տրամադրում է Ավստրալիայի՝ Մոսկվայում տեղակայված հայկական դեսպանատունը, սակայն այդ ամենը կարող է երկար տեւել, անգամ մեկ ամիս:
Վանուատու հասնելու մյուս երթուղին Ճապոնիայի ու Նոր Զելանդիայի ափերով է: Սակայն այստեղ նույնպես ավստրալական վիզա է պետք: Պարադոքսալ է, սակայն մուտքի վիզա դուք կարող եք ձեռք բերել ժամանելուն պես:
«Իսկ Ձեզ առհասարակ ինչո՞ւ է պետք Վանուատու հասնել»,- հարցումներից զարմացել էր տուրիստական գործակալություններից մեկի աշխատակցուհին:





























