Pussy Riot խմբի մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովան, որը սեպտեմբերի 23-ից հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով Մորդովիայի թիվ 14 գաղութում խախտումների դեմ, դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր Twitter-ում գրել է Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը:
Մորդովիայի քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Տոլոկոննիկովային անցել է դիետիկ սնման: «Ներկայումս Տոլոկոննիկովայի առողջական վիճակը կայուն է, պլանային բժշկա-դիագնոստիկ միջոցառումներ են իրականացվում»,-նշել են քրեակատարողական հիմնարկից:
Տոլոկոննիկովան հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ նշել էր, որ իրեն սպառնացել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Յուրի Կուպրիյանովը եւ մի շարք բանտարկյալներ: Pussy Riot-ի մասնակիցը պատմել է գաղութում տեղի ունեցող բազմաթիվ խախտումների մասին:





























