Կանադացի գիտնականները բավական մոտ են նյարդաբանական խանգարումների բուժման նոր մեթոդի մշակմանը: Եղանակը հետեւյալն է. բիոպսիայի միջոցով գլխուղեղի փոքր քանակությամբ միջոցների ստացում, լաբորատորիայում դրանց տրոհում, ապա հետ հիվանդի գլխուղեղ տեղակայում: Այդ բջիջները կարող են օգտագործվել նոր առողջ բջիջների աճեցման համար, որոնք ուղեղը կպաշտպանեն տոքսինների ազդեցությունից ու տարբեր հիվանդություններից, հաղորդում է Մեդպորտալը:
Գիտնականները համարում են, որ բիոպսիայի շնորհիվ բջիջների ստացումը փոխպատվաստման ու նյարդաբանական հիվանդությունների բուժման հարուստ աղբյուր է, ինչպես օրինակ, Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների ժամանակ: Նրանց խոսքով, այդ արդյունքները կարող են հիմք ծառայել նյարդաբանական խանգարումների բջջային թերապիայի մասնավորեցման համար, ինչն այս պահին համարվում է ծանր ու անբուժելի հիվանդություն:





























