Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի երկուսին իր աջակցությունն էհայտնել Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությանը: Նա հայտարարել է, որ Պուտինի գործողութունները փրկեցին աշխարհը Սիրիայում պատերազմելուց: «Եթե այս պատմական պահին ինչ-որ մեկն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի, ապա դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով կարողացավ կանգնեցենել սիրիացիներին սպառնացող պատերազմը»,-ասել է Մադուրոն՝ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ:
Օրեր առաջ էլ նա հայտարարել էր, որ վենեսուելական խորհրդարանի խոսնակը կայցելի Մոսկվա եւ ռուս առաջանորդին կփոխանցի նամակ, որը շնորհավորանքներ է պարունակում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք, որ Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությաբ են հանդես եկել ռուս հասարակական գործիչներն ու Պետդումայի պատգամավորները:





























