Մեծ Բրիտանիայում փակել են անվճար մահմեդական դպրոց: Դերբի քաղաքի ուսումնական հաստատությունը փակվել է, երբ մեղադրվել է չափազանց խիստ իսլամիստական կանոններ մտցնելու համար:

Դպրոցը ստուգման ենթարկելուց հետո պարզվել է, որ աշակերտուհիները պարտավորված են եղել հիջաբ կրել, իսկ աղջիկներին նստեցրել են միայն հետեւի շարքերում, հաղորդում է «Gazeta.Ru»-ն վկայակոչելով BBC-ն: Կասկածներ կան, որ դպրոցում նաեւ ֆինանսական խախտումներ կան: