44-ամյա բելգիացի Նաթան Վերխելստին հայրենի երկրում էֆթանազիայի են ենթարկել: Նաթանը նախկինում Նենսի անունով կին է եղել, սակայն կյանքից հեռանալու գիտակցված որոշում է կայացրել սեռափոխության անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո, որն անտանելի հոգեկան տառապանքների պատճառ է դարձել, հայտարարել է նա մահվանից առաջ: «Ես աղջիկ էի, որը ոչ ոքի պետք չէր»,-մահվանից ժամեր առաջ պատմել է նա Het Laatste Nieuws պարբերականին: Նրա խոսքովը՝ ծնողներն ավելի շատ սիրել են եղբայրներին եւ ափսոսացել, որ ինքը եւս տղա չի ծնվել: Նենսին ստիպված է եղել վիրահատվել մշտական հանդիմանությունների եւ ստորացումների պատճառով: 

2009թ նա հորմոնաթերապիա է անցել, իսկ 2012-ին մարմնի պլաստիկ վիրահատության ենթարկվել: Սակայն այդ գործողություններից եւ ոչ մեկը հաջող չի եղել, հաղորդում է The Telegraph-ը: Նա նշել է, որ հայելու մեջ նայելիս հիասթափություն է ապրել. «Ես չէի ցանկանում հրեշ լինել»,-ասել է բելգիացին: Այս դեպքն էֆթանազիայի հետ կապված բուռն քննարկումների պատճառ է դարձել. տարեցտարի երկրում այդ կերպ մահանալ ցանկացողների թիվն աճում է: 2012-ին գրանցվել է 1432 դեպք: