Իտալական La Repubblica պարբերականը հոկտեմբերի 1-ին հրապարակել է պարբերականի հիմնադիր Էուջենիո Սկալֆարիի եւ Հռոմի պապի զրույցը: Նրանք ավելի վաղ նամակագրական կապի մեջ են եղել, սակայն որոշել են հանդիպել:

Պապը միանգամից հայտարարել է, որ չի պատրաստվում հավատափոխ անել աթեիստ լրագրողին, սակայն զրույցի ընթացքում, այնուամենայնիվ անդրադարձել է իր հոգեւոր փորձին, միստիկային: Հետո զրուցակիցները քննարկել են գլոբալ, սոցիալական խնդիրներ, մասնավորապես, երիտասարդության եւ տարեցների գործազրկությունը, հաղորդում է «Սիբիրսկայա կաթոլիչեսկայա գազետան»:

Նրանք անդրադարձել են նաեւ Սկալֆարիին ուղղված Պապի նամակին, սակայն լրագրողը չի խորացել բովանդակության մեջ, որպեսզի սուր բանավեճ չստեղծվի: Լրագրողը սկսել է քննադատել նաեւ եկեղեցուն: Զրույցի վերջում պապն օրհնել է լրագրողին եւ նրա ընտանիքը, որից հետո նրանք նոր հանդիպման մասին են պայմանավորվել: