ԱՄՆ-ում ANC կինոթատրոնների ցանցը ժամանակավոր գործազուրկ դարձած պետական ծառայողներին կինոթատրոններում ձրի «փոփքորն» կառաջարկի:

«Առաջարկն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգթոնում չի հաղթանակել առողջ դատողությունը, կամ ավելի շուտ քանի դեռ չի ավարտվել ճգնաժամը կամ փոփքորնը: Իհարկե, մենք չենք կարող լուծել Վաշինգթոնի խնդիրը, բայց մի քանի ժամ զվարճանք եւ փոփքորն կպարգեւենք նրանց, որոնք սպասում են իրենց աշխատանքի վերադարձին»,- կինոթատրոնների ցանցի ղեկավարի խոսքն է մեջբերում deadline.com պորտալը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում դաշնային պետական հաստատությունների ֆինանսավորումը վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է, քանի որ Կոնգրեսն այդպես էլ փոխզիջման չի եկել բյուջեի հարցով: Արդյունքում բազմաթիվ պետծառայողներ հոկտեմբերի 1-ից ուղարկվել են չվճարվող արձակուրդի: