Իսիկ-կուլի ափին հայկական միջնադարյան եկեղեցու որոնման աշխատանքները հետաձգվել են մինչեւ 2014թ.: Այդ մասնի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:

Արշավախումբը նախատեսվում էր աշխատանքները սկսել այս տարի սեպտեմբերից, որի նախաձեռնությունը պատկանում էր ռուս աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովին:

Ըստ Կարեն Բալայանի արշավը հետաձգվեց Ֆյոդոր Կոնյուխովի գերծանրաբեռնվածության եւ ողջ Խաղաղ օվկիանոս նավարկության նախապատրաստական աշխատանքների  պատճառով: «Ես կարծում եմ, որ դա նույնիսկ լավ է, որ արշավախումբը հետաձգվեց: Սա հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել եւ ավելի շատ գիտնականներ ներգրավել», - հայտնել է Կարեն Բալայանը: Նա ավելացրել է, որ վերջին տարիներին ավելացել է գիտնականների թիվը, ովքեր կարծում են, որ վանքը կարող է իրականում չգտնվել այնտեղ, որտեղ այն փնտրում են: «Իմ համախոհների թիվն ավելանում է», - արձանագրել է Կարեն Բալայանը:

Հիմնական աղբյուր ծառայում է 1375թ.-ի Կատալոնյան քարտեզը, որի վրա լճի հարավային մասում պատկերված է վանքը: Ինքը Կարեն Բալայանը համարում է, որ այն պետք է փնտրել մյուս ափին: