Հունական ուլտրաաջ «Ոսկե լուսաբաց» կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսը, որին մեղադրում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ, կալանավորվել է:
Դատական նիստն ավարտվել է հոկտեմբերի 3-ի գիշերը:
Ելույթ ունենալով դատարանոմ` Միխալոլիակոսը հայտարարել է իր անմեղութան մասին եւ իր հասցեին մեղադրանքներն անվանել քաղաքական: Քաղաքական գործիչը ցավակցություն է հայտնել երաժիշտ Պավլոս Ֆիսասի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ դատապարտում է այդ հանցագործությունը, ինչպես եւ «ցանկացած բռնություն»:
Հոկտեմբերի 2-ի երեկոյան որոշում էր կայացվել նախքան դատարանի վճիռը կալանավորել նաեւ «Ոսկե լուսաբացի» պատգամավոր Յաննիս Լագոսին` փախուստի կամ նոր հանցանք կատարելու հավանականությապատճառով: Ըստ Athens News Agency-ի` երաժշտի սպանության մեջ կասկածվող Լագոսին տեղափոխել են Աթենքի հատուկ պահպանվող Կորիդալոս բանտ, հայտնում է lenta.ru-ն:
Եվս երեք պատգամավորի բաց են թողել` երկրից չբացակայելու ստորագրությամբ, իսկ մեկն ազատվել է 50 հազար եվրո տուգանք վճարելով: Բոլոր հինգին էլ նախկինում մեղադրանք էր ներկայացվել հանցախմբի անդամակցության վերաբերյալ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանությունը հայտարարել էր նաեւ նեոնացիստական կուսակցության եւս մեկ անդամի` Թեմիս Սկորդելիի կալանավորման մասին, որի բնակարանում 145 հազար եվրո էին հայտնաբերել:
«Ոսկե լուսաբաց» կազմակերպությունը հունական ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սեպտեմբերի կեսերին՝ Աթենքում 34-ամյա երաժիշտ Պավլոս Ֆիսասի սպանությունից հետո, որը ձախ գաղափարների հետեւորդ էր:





























